Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Տավուշի մարզի Բերդ քաղաքից դեպի Մովսես գյուղ տանող ճանապարհին մոլորվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այնուհետեւ ահազանգողի հետ կապն ընդհատվել է:
Հաջողվել է կրկին կապ հաստատել ահազանգողի հետ եւ պարզվել է, որ նա մոտավորապես գտնվում է Բերդ-Նավուր ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում:
Փրկարարները հայտնաբերել են Երեւանի Հր. Ներսիսյան փողոցի թիվ 8 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ 30-ամյա Բ. Մ.-ին` քաղաքացու հետ ամեն ինչ կարգին էր:
Փրկարարները Բ. Մ.-ին տեղափոխել են Բերդ քաղաքի ՀՓՋ` գիշերակացի:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են Բերդի ՈԲ բաժնի աշխատակիցներ:



























