ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հրապարակել է արհեստական երկրաշարժների սպառնալիքների վերաբերյալ իր կանխատեսումները: Գեոֆիզիկոսները մասնավորապես հայտնել են թե այդ պատճառով ինչ քանակության մարդ է պոտենցիալ վտանգի ենթարկվում: Այս մասին գիննականները պատմել են Ամերիկյան սեյսմոլոգիական միության հանդիպման ժամանակ, որը անցնում է Ռինո քաղաքում ապրիլի 20-22-ը, հայտնում է Lenta-ն:

Ըստ կազմված զեկույցի, ԱՄՆ-ում մոտավորապես յոթ միլիոն մարդ, որոնք բնակվում են առավելապես երկրի կենտրոնական ու արեւելյան մասերում, այս պահին գտնվում են այնպիսի տեղանքում, որոնք տուժել են արհեստական երկրաշարժերից:Մասնագետների կարծիքով, ստորգետնյա ցնցոմները կարող են կրկնվել: 
Օրինակ Օքլահոմա նահանգի կենտրոնական եւ Քանզաս նահանգի հարավային մասերում 5-12 տոկոսի հավանականություն կա, որ մեկ տարվա ընթացքում կլինի 4.5 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժներ: Երկրաշարժերի վտանգը կա նաեւ Թեքսաս, Արքանզաս, Կոլոռադո, Նյու Մեքսիկո, Օհայո եւ Ալաբամա նահանգների որոշ մասերում: 
Արհեստածին երկրաշարժների ճնշող մեծամասնության պատճառը ֆրեքինգն է ( պլաստի հիդավլիկ պայթյուն), երբ ստորգետնյա հանքավայրերի մեջ բարձր ճնշման տակ խառնուրդ են մտցնում, ինչի արդյունքում գազը կամ նավթը մակերես է դուրս գալիս: Ստորգետնյա ցնցումների պատճառն է սովորաբար դառնում ոչ թե բուն ֆրեքինգը ( այս գործողությունը մի քանի ժամ կամ առավելագույնը մի քանի օր է տեւում), այլ ջրերի ներբեռնումը ստորգետնյա հորիզոններ, որտեղ  լայն ու վտանգավոր ճեղքեր կան: 
Գիտնականները նաեւ հայտնել են, որ Քանզաս նահանգում 2012-ից սկսած նկատվում է  սեյսմիկ ակտիվության բռնկում, որի պատճառը, ինչպես հետագայում պարզվեց, անտրոպոգեն ազդեցությունն էր: 2014-ին այնտեղ գրանցվել են 4.8 մագնիտուդով երկրաշարժեր: Ֆրեքինգի վերաբերյալ սահմանափակումների ներդրումից հետո նահանգում արհեստածին սեյսմիկ ակտիվությունը նվազել է 40-50 տոկոսով: 
Գիտնականները պնդում են, որ հետազոտված տարածքների ենթակառուցվածքի մեծ մասը ( նախեւառաջ շենքերն ու ճանապարհները ) այնպես չի նախագծված, որ կարողանա դիմանալ 5 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժերին: Նաեւ գեոֆիզիկոսները վստահեցնում են, որ հիմա իրենք կարողանում են բարձր ճշգրտությամբ որոշել երկրաշարժերի բնական կամ արհեստական ծագումը: