Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտարարել է ԱԱՀ-ն 2 տոկոսով բարձրացնելու որոշման մասին, գրում է Reuters-ը։
Կորրեան դիմել է երկրի քաղաքացիներին եւ հայտնել, որ հավելյալ միջոցներն ուղղվելու են ապրիլի 16-ի երկրաշարժի հետեւանքները վերացնելուն։
Միջոցը գործելու է մեկ տարի։ Նշենք, որ 7.8 մագնիտուդով երկրաշարժից զոհվել է 570 մարդ, հազարավորները տուժել են։





























