Երեւանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ այսօր՝ ապրիլի 21-ին, կեսգիշերն անց տղամարդու դի է հայտնաբերվել:
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դիակի ինքնությունը պարզվել է, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես ուղեմասի տնօրեն:




























