Հայաստանում 2016թ. ուսումնական տարվա ընթացքում նոր դասագրքերի համար 969 մլն դրամ կհատկացվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է ապրիլի 21-ին Կառավարության նիստում։
Այդ միջոցներով մայրենի լեզվի եւ մաթեմատիկայի դասագրքեր կտպվեն տարրական դասարանների համար, ինչպես նաեւ ռուսաց լեզվի, եկեղեցու պատմության դասագրքեր, շախմատի տետրեր եւ օտար լեզվի դասագրքեր 4-րդ դասարանների համար։ Դասագրքեր կտպվեն նաեւ ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, քրդերի համար։



























