Հայաստանում 2016-ին կսկսվեն Վանաձոր քաղաքի ավտոմայրուղու ընդլայնման աշխատանքները մինչեւ Վրաստանի սահման։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է ապրիլի 21-ին Կառավարության նիստում։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան 90.1 կմ երկարությամբ  մայրուղու շինարարության ծրագրի շրջանակներում պլանավորվում է այն ընդլայնել, իսկ որոշ տեղամասերում անցկացնել նոր հետագծով։ Մասնավորապես մայրուղու վրա կվերանորոգվեն նաեւ թունելները, քանի որ մի շարք հատվածներում դրանք չեն կարող խոշոր բեռնատարներ սպասարկել երկու շարքով։

Ծրագրի դոնորները կդառնան Եվրոպական ներդրումային բանկն ու Ասիական զարգացման բանկը։