Եվրասիական տարածքում ազատ առեւտրի գոտու զարգացումը ՌԴ-ի առաջնահերթություններից մեկն է: Այդ մասին ՌԴ Դումայի Խորհրդից հետո լրագրողներին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Պալատի նախագահի խոսքով, ուրբաթ` ապրիլի 22-ի լիագումար նիստին տեղի կունենա ԵԱՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագրի վավերացումը:   «Եվրասիական տարածքում ազատ առեւտրի գոտու զարգացումը մեր պետության առաջնահերթություններից մեկն է», - ընդգծել է նա:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Պալատի ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ այդ մասին խոսվել է Եվրասիայի խորհրդարանի նախագահների առաջին խորհրդակցության ընթացքում, որը տեղի է ունեցել Մոսկվայում` այս շաբաթվա ընթացքում: 

ԵԱՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել էր Ղազախստանում` 2015-ի մայիսի 29-ին, Եվրասիական միջկառավարական տնտեսական խորհրդի նիստից հետո: Այն ԱԱԳ-ի վերաբերյալ միջազգային առաջին փաստաթուղթն է դարձել ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմի միջեւ: Համաձայնագրով նախատեսված է, մասնավորապես, ԵԱՏՄ-ի պետությունների եւ Վիետնամի միջեւ ապրանքների առեւտրի սակագնային ազատականացման պայմանները` ապրանքների մի զգալի խմբի ներմուծման մաքսատուրքերի դրույքների նվազեցման կամ զրոյացման ճանապարհով: