Չի կարելի թույլ տալ, որ բանակցությունների ընթացքում Բաքուն օգուտ քաղի ռազմական ագրեսիայից: Այդ մասին ապրիլի 21-ի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա հավաստիացմամբ, հայկական կողմը հետեւողական կլինի, որ բանակցությունները նման ընթացք չստանան «Չի կարելի հաշվի չառնել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որն արդեն երեք եռակողմ պայմանագիր է խախտել, եւ ապագա բանակցային գործընթացը որպես մեկնակետ կունենա հետեւյալ դրույթները: Նախ` անհրաժեշտ է դադարեցնել կրակը, որովհետեւ երբ կրակում են, անհնար է բանակցություններ վարել: Երկրորդ` անհրաժեշտ է հաշվի առնել. մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը հրաժարվում է սեփական միջազգային պարտավորություններից: Նշանակում է` ապագայում եւս որեւէ փուլում նրանք կարող են հաժարվել իրենց ստորագրություններից», - նշել է փոխնախարարը:




























