Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նշվում է, որ Պուտինը Աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին համաձայնագիր է ստորագրել «պետության եւ ժողովրդի հանդեպ աշխատանքային առանձնահատուկ վաստակի համար»:
Բացի այդ, կոչում է շնորհվել «Սուրգութնեֆտեգազ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանովին, ««Նորարար» փորձարարական կոնստրուկտորական բյուրո» ԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր Պավել Կամնեւին, «Ցոկտո-Խանգիլ»-ի (Անդրբայկալյան մարզ) ագրոկոոպերատիվի ավագ հովիվ Դալայ Գունգաեւին եւ Սարատով քաղաքի «Մաթեմատիկայի եւ տեղեկատվության լիցեյի» ուսուցչուհի Լյուդմիլա Կորնիլովային:





























