Թուրքիայի վճռաբեկ դատարանը ոչ բավարար ապացույցների պատճառով բեկանել է սկանդալային «Էրգենեկոնի» գործով կայացված վճիռը։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վճռաբեկ 16-րդ դատարանը «Էրգենեկոնի» որոշումը բեկանել է՝ շեշտելով, թե ապացուցված չէ, թե երբ է ստեղծվել «Էրգենեկոնը», ով է ստեղծել, ով է ղեկավարում կամ ինչ հերարխիայով է այն կառավարվում։
Նշենք, որ 2008-ի հոկտեմբերի 20-ին սկսած եւ 2013-ի օգոստոսի 5-ին ավարտված դատավարության ընթացքում ապացուցվել էր, որ «Էրգենեկոնի» թիրախում են եղել Էջեւիթի, Գյուլի եւ Էրդողանի կազմած կառավարությունները, ինչպես նաեւ նշվել, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ դատավճիռ է կայացվում «խորքային պետության» դեմ։ Միայն մեղադրականի իրավական հիմնավորումը կազմել էր 16 հազար էջ։
Հակահայ գործիչ Դողու Փերինչեքը եւս դատապարտվել էր «Էրգենեկոնի» գործով, ով ավելի ուշ ազատ էր արձակվել։




























