ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ այսօր՝ ապրիլի 21-ին, տեղի է ունեցել Մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրների հակամարտությունների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ հանձնաժողովը քննարկել է նախորդ մեկ տարում կատարած աշխատանքները:
«Հայկական պատվիրակությունն այս ամբողջ շաբաթվա ընթացքում տարբեր հարթակներում բարձրացնում է ապրիլի սկզբին Արցախում տեղի ունեցած դեպքերը»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նշենք, որ այս հանձնաժողովի նիստին մասնակցել է նաեւ Նաիրա Զոհրաբյանը:




























