Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահիմ Հուսեյնի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւանում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին մասնակցելու նպատակով: Նշենք, որ սա «PostEurop»-ի ասոցիացիայի առաջին լիագումար համաժողովն է կովկասյան տարածաշրջանում եւ անցկացվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի նախաձեռնությամբ:
Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Համաշխարհային փոստային միության համագործակցությունը, ինչը նպաստում է փոստային ծառայությունների ոլորտի զարգացմանը: Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում այս բնագավառում, որոնք նպատակուղղված են ծառայությունների մատչելիության բարձրացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների տարածմանը եւ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Բիշար Աբդիրահման Հուսեյնին կարեւորել է Երեւանում վերոհիշյալ համաժողովի անցկացումը` նշելով, որ այն լավ հարթակ է փոստային կապի ոլորտում միջազգային փորձի փոխանակման եւ համագործակցության խորացման համար: Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել մեր երկրում փոստային ծառայությունների մատուցման որակը՝ ընդգծելով, որ տպավորված է Հայաստանի փոստային կապի ոլորտի առաջընթացով եւ հետագա զարգացման ծրագրերով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային ծառայությունների բնագավառում փորձի փոխանակմանը եւ գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորել են, մասնավորապես, ֆինանսական ծառայությունների մատուցման եւ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության զարգացումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը նաեւ շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի օրենսդրության բարեփոխման ուղղությամբ, եւ համապատասխան օրենքի նախագիծն այժմ քննարկման փուլում է:





























