Երեւանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում այսօր՝ ապրիլի 22-ին, երիտասարդի դի է հայտնաբերվել:
NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ 09:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շենքի բակում մոտ 30-ամյա երիտասարդ է ընկած, արնահոսում է:
Դեպքի վայր մեկնած Շտապօգնության բրիգադը երիտասարդին մահացած են գտել:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներ: Պարզվում են երիտասարդի ինքնությունը եւ դեպքի հանգամանքները:
Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, տեղի է ունեցել ինքնասպանություն:






























