Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 00.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղում այրվում են անասնագոմի տանիքներ:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.50-ին, մարվել՝ 04.48-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերից՝ 10 քմ, 150 հակ անասնակեր եւ 30 խմ գոմաղբ, մեկ այլ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերից՝ 12 քմ, 60 հակ անասնակեր եւ 40 խմ գոմաղբ, եւս 80 հակ անասնակեր եւ 20 խմ գոմաղբ, հաջորդ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերից՝ 6 քմ եւ 50 հակ անասնակեր, եւս 70, 80, 60 հակ անասնակեր եւ 20 խմ գոմաղբ: