Հայաստանի ԱԻՆ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Հ.-ն 2015-ի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս Նարեկ Գ.-ին, նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս եւ դիմել փախուստի: Այնուհետեւ նույն պաշտոնատար անձը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերեւույթ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է: