Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Լավրովը ծաղկեպսակ է դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի մոտ եւ ծաղիկներ՝ հավերժական կրակի մոտ (ֆոտոռեպորտաժ)։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ պատվո հյուրերի հուշամատյանում գրառում արել:
«Շնորհակալություն բոլորին, ով վառ է պահում այս հիշատակը եւ անում է ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի ողբերգությունը չմոռացվի։ Մեն պետք է այնպես անենք, որ նման բաներ այլեւս չկրկնվեն»,- գրել է ՌԴ արտգործնախարարը։
Այցի ավարտին Լավրովը ջրել է տարիներ առաջ իր տնկած եղեւնին։































