Թուրքիայում դաժանորեն սպանված Գերմանիայի քաղաքացի, ազգությամբ հայ Ռիտա Դարի Վինքլերի հոգեհանգիստը տեղի է ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ռիտա Դարի Վինքլերի դին Ստամբուլի հայկական եկեղեցում Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի կողմից իրականացրած հոգեհանգստից հետո ուղարկել են Գերմանիա։
Հոգեհանգստից հետո դաժանորեն սպանված Ռիտայի մորաքույրը լրագրողներից խնդրել է իր ձայնը լսելի դարձնել եւ թույլ չտալ, որ դատը փակվի առանց մեղավորին պատժելու։
Նշենք, որ Անթալիայի գեղեցկության սրահներից մեկում որպես վարսավիր աշխատող Ռիտա Դարի Վինքլերը 34 օր առաջ ընկերոջ հետ տեսակցելու համար մեկնել է Ստամբուլ եւ անհետացել։ Ավելի ուշ ոստիկանները նրա դին մասնատված եւ բետոնի մեջ թաղված էին հայտնաբերել։
Պարզվել էր, որ սպանությունն իրականացրել է Ռիտայի ազգությամբ թուրք ընկեր Ա.Ք.Ս.-ն, ով շտապ հեռացել է Գերմանիա։






























