Գործարար Միխայիլ Պրոխորովը վաճառել է 62-մետրանոց Solemar սուպեր զբոսանավը, ասված է Yacht Harbour կայքում։

Հաղորդվում է, որ զբոսանավը կառուցվել էր 2003-ին հոլանդական Amels նավաշինարանում եւ ամբողջովին վերանորոգվել էր 2011-ին։

Նավը կարող է 12 հյուր տեղավորել, որոնց համար 6 նավասենյակ է հատկացված։ Զբոսանավի վրա կա գիշերային ակումբ, լողավազն, ջակուզի, բաց կինոթատրոն եւ մարզասրահ։
Զբոսանավի գինը կազմում է 27.5 մլն եվրո։