Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւից հետո, որը Հայաստան այցից հետո Արարատի ֆոնին Երեւանի լուսանկար էր տեղադրել Instagram-ում, հիմա էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է լուսանկարել Արարատ լեռը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Լավրովի՝ բջջայինով արած Արարատ լեռան լուսանկարը:
«Արարատն այսօր հիացնում էր իր գեղեցկությամբ: Սերգեյ Լավրովը չդիմացավ եւ լուսանկարեց»,- գրել է նա:





























