Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ստեփան Զորյան փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկում ապրիլի 22-ին հայտնաբերվել է 58-ամյա Անահիտ Հարությունյանի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ-ից:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, կինն ինքնասպան է եղել հյուրասենյակի բազմոցին, նրա մոտ հայտնաբերվել է երկտող՝ «Ես քեզ սիրում եմ եւ չեմ ուզում քեզ կիսել ոչ մեկի հետ» գրությամբ:
Կատարվում է քննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար:



























