Ցեղասպանությունը չպետք է կրկնվի: Այս մասին ապրիլի 23-ին հայտնել է գրող, The Washington Post օրաթերթի սյունակագիր Դեյվիդ Իգնեյշըզը՝ ելույթ ունենալով Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ:

«Մենք պնդում ենք, որ ցեղասպանությունները պետք է երբեք չկրկնվեն:Դրա համար մենք պետք է բացահայտենք փաստերն ու քաղաքական կամք դրսեւորենք»,- շեշտել է Իգնեյշըզը: