Սյունիքի մարզի Տեղ գյուղի Ղուլունցների 6 հոգանոց ընտանիքն արդեն մեկ շաբաթ է ՝ ապրում է Արցախի Քաշաթաղի շրջանի Մարտունաշեն գյուղում: NEWS.am-ի հետ զրույցում Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման բաժնի պետ Ռոբերտ Մաթեւոսյանը նշեց, որ ընտանիքը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծում սկսված լայնածավալ գործողությունների մասին լսելուն պես` Քաշաթաղի շրջանի վարչակազմին խնդրել է արագ կազմակերպել իրենց վերաբնակեցումը:
«Ընտանիքի հայրը մեզ դիմեց, ասաց, որ ուզում են գան, իրենք էլ արցախցու նման մասնակցեն Արցախի պաշտպանությանը: Ասացի տենց էլ կարող եք մասնակցել, ասաց՝ չէ ուզում ենք գալ, դառնալ լիիրավ արցախցի եւ մենք արագացրինք նրանց տեղափոխմանկազմակերպումը: Ցանկացած ընտանիք, որ դիմում է, ընտանիքի տան գլխավորը գալիս է, տան պայմանները մի քիչ բարելավում է , նոր ընտանիքը տեղափոխվում է, Ղուլունցների դեպքումդ ռ չէինք հասցրել ամբողջովին կարգի բերել տունը: Զբաղվելու են գյուղատնտեսությամբ, մանավանդ, այս գյուղը բավականին լավ բերրի հողեր ունի»,-ասաց Ռոբերտ Մաթեւոսյանը:
Նշենք, որ Ղուլունցների ընտանիքում կա 6 երեխա, 7-րդը կծնվի Մարտունաշենում:
Ռոբերտ Մաթեւոսյանը նշեց, որ ապրիլի սկբզին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո շատ ընտանիքներ են դիմել Արցախի գյուղերում վերաբնակեցվելու խնդրանքով:
«5-8 ընտանիք զանգում է ամեն օր, խնդրում են, որ վերաբնակեցնենք իրենց: Մոտ 14 ընտանիք ապրիլի ընթացքում արդեն տեղափոխել ենք Քաշաթաղի գյուղեր»,-ասաց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման բաժնի պետը:



























