Չի կարելի կրոնն օգտագործել ոչնչացնելու համար, պետք է այն օգտագործել եղբայրության հոգին տարածելու համար։ Այս մասին ապրիլի 23-ին՝ Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, ասել է 100 LIVES նախագծի համահիմնադիր, Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի նախագահ, Aurora Prize – 2016 մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը վերջին 100 տարում միշտ եղել է Իրանի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ «Ես չզարմացա, երբ իմացա, որ շատ մուսուլմանական երկրներ ընդունել են հայ փախստականներին, եւ Իրանը դրանցից մեկն էր։ Հայերը կառուցել են Կապույտ մզկիթը, որպեսզի իրենց մոտ ընդունեն մուսուլմաններին։ Դա բնական է»,- ասաց է Գրեգորյանը։ Նա նշեց, որ Ցեղասպանությունը ցույց է տալիս, թե ինչպես է զարգանում պատմությունը։ «Հայերը մարդկայնության սեգմենտն են, մենք համընդհանուր ազգային պատասխանատվություն ենք կրում»,- ընդգծեց Վարդան Գրեգորյանը։
Նա հիշեցրեց, որ հիմա, երբ Եվրոպայի առջեւ ծառացել է փախստականների հարցը, ռասիզմը մարդկանց աննորմալ արձագանքն է դրան։ «100 LIVES նախագծի նպատակն է նայել առաջ։ Միջազգային իրավունքի ոգին պետք է կիրառվի»,- եզրափակեց Վարդան Գրեգորյանը։



























