Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին այսօր Մարզահամերգային համալիրում կրծքին կրում էր անմոռուկի նշան: Հիշեցնենք, որ անմոռուկը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշն էր, որը կրում են բոլոր նրանք, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ պետք է արվի այսուհետ ցեղասպանությունները կանխարգելելու համար՝ Քլունին պատասխանել է. «Կարծում եմ՝ պետք է սկսել նրանից, որ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին չխոսելը ծիծաղելի է»: