Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի գերեզմանատանն այսօր՝ ապրիլի 23-ին, զինվորական կարգով հողին են հանձնել ԼՂՀ Պաշտպանության բանակի անհետ կորած կապիտան, 23-ամյա Արգիշտի Գաբոյանին:

Կապիտանի հուղարկավությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, Արգիշտիի ծառայակից ընկերները:

Նշենք, որ  ադրբեջանական կողմը Արգիշտի Գաբոյանի դին ապրիլի 20-ին էր հանձնել  հայկական կողմին։

Կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը 23 տարեկան էր, ունի մեկ քույր ու մեկ եղբայր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողի դի է փոխանցվել հայկական կողմին՝ ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։