Իհարկե մտահոգիչ է, որ Ընտրական օրենսգրքի նախագծի հարցում ընդդիմության հետ չկա կոնսենսուս, եւ դա պետք է բոլորի համար մտահոգիչ լինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ  Դավիթ Հարությունյանը:

«Սակայն դա չի նշանակում, որ քննարկումները չեն բերել իրենց օգտակար հատիկը: Իսկ օգտակար հաիկը մասամբ արդեն զետեղված է ընտրական օրենսգրքի նախագծում»,-ասել է նա՝ հավելելով, որ առաջին ընթերցումից մինչեւ երկրորդ ընթերցում ժամանակահատվածում եւս կարող են փոփոխություններ լինել քննարկումների արդյունքում:

«Ընդդիմության 5+1 առաջարկներից 5-ի վերաբերյալ մեր կողմից եղել է հակընդդեմ առաջարկություն, որոնք լուծում են այդ խնդիրները»,-նշել է նա՝ շարունակելով, որ այդ առաջարկներն ընդունվել են որոակի շտկումներով: «Եթե մի կողմն ընդունում է մյուս կողմի բոլոր առաջարկները, սա արդեն չի կոչվում քննարկում, այլ կոչվում է ուլտիմատում»,-ասաց նա: