Ադրբեջանցիները պետք է ընդունեն, որ Արցախում հայեր են ապրել են դադարեն սպանել նրանց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս-եվրասիական հետազոտությունների «Դեվիս» կենտրոնի գիտաշխատող Ջեք Փորթերը:

«Ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական խնդիր է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Իսկապես ահավոր է, որ մարդիկ են դաժանորեն սպանվում: Այս հակամարտությունը ինչ-որ մեկը պետք է լուծի: Միջազգային կառույցները, տարբեր պետություններ այս առումով պետք է քայլ անեն: Միգուցե Թուրքիան ու Ռուսաստանը կարողանան օգնել, բայց միանշանակ է՝ այս հարցը պետք է կարգավորվի»,- ասել է Ջեք Փորթերը:

Նշենք, որ ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում իրավիճակն ապրիլի 1-ից լարվել է: