Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երեւան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 TA 451 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 33-ամյա Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 2 մ) եւ շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: