Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել առանց բանակցություններին որպես հավասար կողմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական մասնակցության: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր արեւելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբչյանը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, նրա խոսքով, պետք է իր ճակատագրի տերը լինի:

«Այլ ճանապարհ չկա: Ամբողջ երիտասարդությունը, Ղարաբաղի ամբողջ ժողովուրդը հիմա սահմանին պաշտպանում է իր հողը: Նրա՛նք պետք է լուծեն այս հարցը, չէ՞ որ նրանք են այնտեղ ապրելու»,- շեշտել է Կարո Քեբաբչյանը: