Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջեւ սկսվել է 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հանրահավաք, հայտնում է Life պորտալը:

Թույլատրված ակցիային մոտավորապես հիսուն մարդ է մասնակցում է: Դեսպանատան շենքը շրջապատել են ՕՄՕՆ-ի ու ոստիկանության աշխատակիցները:

Ապրիլի 24-ին հայերը ու ամբողջ առաջադեմ մարդկությունը աշխարհի տարբեր անկյուններում սգո միջոցառումներ են անցկացնում 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: