ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրաժարվել է խոսել հատկապես վերջին շրջանում բարձրաձայնվող կոռուպցիոն խնդիրների եւ այդ գումարները բանակին ուղղելու մասին, այդ թվում նաեւ իր ղեկավարած կառույցում: «Ոչ այստեղ»,-ասել է նա:
Փոխարենը նա պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարից՝ բառացիորեն նշելով հետեւյալը. «Հայն արդեն մի դար եւ դարից էլ ավելի անընդհատ պայքարի մեջ է եւ այն, ինչ-որ տեսնում ենք պայքարի արդյունքն է: Պահանջատիրությունից, ես կարծում եմ, երբեք չպետք է հրաժարվենք, եւ պայքարենք մինչեւ վերջ արդյունքի հասնելու համար։ Ուզում եմ նայեք երկնքին` տեսեք ինչքան հրեշտակներ կան, ոչ մի երկնքում այդքան հրեշտակներ չկան, որքան հայ երկնքում եւ դրանք բոլորը մեզ պահապան»:



























