Եմենում արաբական կոալիցիայի եւ կառավարական զորքերի համատեղ օպերացիայի ընթացքում սպանվել է «Ալ Կաիդայի» 800 գրոհային, հայտնում է SPA գործակալությունը՝ վկայակոչելով կոալիցիայի հրամանատարությանը։
Գործողություններին մասնակցել են Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Եմենի կառավարական բանակի հատուկ ուժերը։
Հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունն իրականացվում է «Ալ Կաիդայի» հսկողության տակ գտնվող քաղաքների վրա Եմենի կառավարության ազդեցության տարածման համար։





























