Ապրիլի 24-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 5 հասցեի մոտ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձին վրաերթի ենթարկելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց եւ գիտակցության չգալով մահացել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը 79-ամյա Գրիգոր Սարգսյանն է:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը: