Երեւանի Բագրատունյաց փողոցում այսօր՝ ապրիլի 25-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է գլխիվայր շրջվել:
NEWS.am-ի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածները պատմեցին, որ «Օպել Աստրա»-ի վարորդը հարվածել է փողոցի թույլատրելի հատվածում կայանած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենային եւ լուրջ բախումից խուսափելու մտադրությամբ ավելի վատ վիճակում է հայտնվել՝ Nissan-ին պատճառելով թեթեւ վնաս:
«Ես մեքենաս կանգնացրել, գնացել եմ, չգիտեմ՝ ով ա եղել խփողը: Երեւի եկել խփել ա, քաշել ա, շուռ ա եկել»,-ասաց Nissan-ի վարորդը:
Ականատեսներից մեկն էլ պատմեց, որ վթարային իրավիճակ է ստեղծել մեկ այլ մեքենայի վարորդ, որը դիմել է փախուստի:
Դեպքի վայրում աշխատող ոստիկանները NEWS.am-ին հայտնեցին, որ վթարից տուժել է Opel Astra-ի ուղեւորը, որը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա ինքնությունը պարզվում է:





























