Ռուսաստանի ՆԳՆ-ն 3 մլն ռուբլու ( մոտավորապես 45 հազար դոլարի) պարգեւ՝ատրում է խոստացել այն տեղեկության համար, որը կօգնի բռնել Սամարայի շրջանում ոստիկանին ու նրա ընտանիքին սպանողներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Հիմա չարագործների ինքնությունը պարզելու եւ՝ նրանց ձերբակալելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, անցկացվում են օպերատիվ որոնողական ու քննչական միջոցառումներ: Տեղեկությունը, որը կնպաստի նրանց ձերբակալությանը, կարելի է հայտնել 8(846) 278-13-40 հեռախոսահամարով»,- նշել են նախարարությունից:

Սիզրանի նախկին ոստիկանապետ Անդրեյ Գոշտայի ու նրա ընտանիքի սպանությունը կատարվել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ Գոշտայի ծնողների տանը Իվաշեւ՝կա ավանում: Գնդապետից բացի սպանվել են նաեւ՝ նրա կինը, կնոջ եղբայրը, զարմուհին ու ծնողները: Բացի դրանից ծանր վնասված է ստացել 2009-ին ծնված երեխային, որին կոմայի վիճակում հոսպիտալացրել են:

Քննության տվյալով, ընտանիքի վրա հարձակվել են, երբ բոլորը քնած էին: Նրանց ծեծել են մուրճերով ու ամրաններով: