Ապրիլյան հարձակումը, որի ընթացքում ադրբեջանցիները բարբարոսական գործողություններ են արել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ, միջազգային օրենքներով կարող է բնութագրվել որպես ռազմական հանցագործություն: Այս մասին ապրիլի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ Երեւ՝անում հայտնել է «Քալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
Նրա խոսքով հայկական կողմերը պետք է դիմեն միջազգային դատարան «Հույս ունեմ, որ մեր ղեկավարությունը կզբաղվի այդ հարցով ու մոտ ժամանակներս կներկայացնի համապատասխան փաստաթղթերի փաթեթը: Ամեն անգամ, երբ ադրբեջանցիները նմանատիպ հանցագործություններ են անում՝ կտրուկ ականջներ, գլխատում զինծառայողին, դա պատահականություն չէ, դա հանցագործություն է ու միջազգային բոլոր համաձայնագրերի խախտում: Ու եթե մենք այդ մասին դատարանում չասենք, նրանք կշարունակեն նման գործողությունները»,- շեշտել է Սասունյանը:





























