Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապրիլի 24-ին, մարմնական վնասվածքներով 31-ամյա երիտասարդ է տեղափոխվել Վարդենիսի կայազորային հոսպիտալ:
NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ երիտասարդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու, հանգամանքները պարզվում են:
Հոսպիտալից էլ մեզ հայտնեցին, որ երիտասարդի վիճակը բավարար է, վնասվել են գոտկային եւ ձախ ազդրի փափուկ հյուսվածքները:
Կատարվում է հետաքննություն:



























