Պորտաբույծներին պետք է հեռացնել պետական ապարատից, իսկ գողացվածը հետ բերել: Այս մասին Աժ-ում ապրիլի 25-ին հայտնել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Ապրիլի սկզբի իրադարձությունները մեզ պետք է ստիպեն մտածել այն մասին, թե ինչպես արդյունավետ դարձնենք պետական կառավարումը: Պատասխանը շատ պարզ է ՝ չի կարելի այլեւ հանդուրժել այն, ինչ կատարվում է հիմա: Այսինքն պորտաբույծներին պետք է հեռացնել պետական ապարատից, իսկ գողացվածը՝ վերադարձնել, աշխատանքն էլ ՝ աշխուժացնել»,- ասել է նա:





























