ՀՀ խորհրդարանը ապրիլի 25-ին վավերացրել է ոռոգման համակարգի զարգացման համար Եվրասիական զարգացման բանկից 40 մլն դոլար վարկ ստանալու մասին համաձայնագիրը։ Որոշումն ընդունվել է 69 կողմ, 20 դեմ եւ 10 ձեռնպահ քվեներով , տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից։

Միջոցները կտրամադրվեն 20 տարի ժամկետով, որից 10 տարին արտոնյալ  ժամկետով եւ 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ծրագրի շրջանակներում առաջարկվում է փոխարինել մեխանիկական ոռոգման համակարգերը եւ կառուցել 70.4 կմ երկարությամբ 8 նոր ինքնահոս համակարգ։ Նրանցից 6-ը գտնվում են Երեւանից ոչ հեռու եւ Արարատյան դաշտում եւ մեկական Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում։

Պլանավորվում է վերականգնել հիմնական եւ երկրորդական ոռոգիչ ջրանցքները եւ տեղադրել SCADA համակարգ էլեկտրաէներգիայի ծախսը վերահսկելու համար։ Վարկի մաս է կազմում նաեւ Արարատի մարզում 40 հա հողատարածքում ժամանակակից ոռոգման  համակարգերով (կաթիլային եւ անձրեւային) ցուցադրական տնտեսությունների ստեղծումը։