Ապրիլի 25-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց Գերմանիայի հետ գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը ՝ 100 «կողմ», 1 «դեմ» ու 1 «ձեռնպահ» ձայներով, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Արզուման Հարությունյանը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը նույնատեսակ համաձայնագրեր ունի նաեւ մի շարք այլ եվրոպական երկրների ՝ այդ թվում Ռուսաստանի ու ԱՊՀ որոշ այլ երկրների հետ: «Հայաստանի ուժային մարմինները բավականին սերտ համագործակցում են Գերմանիայի հետ: Մասնավորապես հայ խաղաղապահները միջազգային կոնտինգենտի կազմում անցնում են վերապատրաստում Գերմանիայում: Բացի դրանից երկու երկրների անվտանգության ծառայությունները տեղեկություններ են փոխանակում նաեւ ահաբեկչության կանխարգելման ոլորտում»,- նշել է Հարությունյանը:





























