Մոսկովյան բորսան Երեւանի ժամանակով ժամը 12։20-ին դադարեցրել է սակարկությունները, ասված է բորսայի տարածած հաղորդագրության մեջ։

Ապրիլի 25-ի առավոտյան Մոսկովյան բորսայում սակարկությունների մասնակիցները ավելի քան 30 րոպե չեն կարողացել մուտք գործել ծառայություն ինտերնետով գործարքներ կատարելու համար։

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով՝ այս պահին բորսան արդեն վերականգնել է սակարկությունները։ Հարթակի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ բրոքերների մի մասը խնդիրներ է ունեցել հասանելիության հետ, այդ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել աշխատանքը խոտանը կարգավորելու համար։