Հայաստանում այս տարի կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետությունում մարտին առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի եւ Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը:
Առավել մեծ չափով տուժել են Արմավիրի մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի Արմավիրի եւ Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում ծիրանի բերքի կորուստը գնահատվում է 20-40%, Արտաշատի տարածաշրջանում` 40-70%, Մասիսի տարածաշրջանում` 40-50%, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից (այդ թվում նաեւ Էջմիածնի տարածաշրջանի) առանձին համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում` 60-90%: Բերքի որոշակի կորուստներ կան նաեւ Վայոց ձորի մարզի 2-3 համայնքներում:
Ընդհանրացնելով տուժած համայնքներում մասնագետների կողմից ծիրանի բերքի կորուստների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու հաշվարկները, ինչպես նաեւ համադրելով մնացած տարածաշրջաններում սպասվող բերքի վերաբերյալ տվյալները` հանրապետությունում 2016 թվականին կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք: Նշված ծավալները կարող են որոշ փոփոխությունների ենթարկվել` պայմանավորված մայիս ամսվա կեսերին երբեմն դիտվող բնական պտղաթափով: Կա եւս մեկ կարեւոր գործոն, որը կարող է արդյունքների վրա դրական ազդեցություն ունենալ. ծառերի թույլ ծանրաբեռնվածության դեպքում ձեւավորվում են անհամեմատ ավելի խոշոր եւ բարձրորակ պտուղներ, որի շնորհիվ բարձրանում է ապրանքայնության մակարդակը, եւ զգալիորեն մեղմվում են կորուստները:
Ծիրանի ընթացիկ տարվա սպասվող բերքի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ կտրվեն մայիսի երկրորդ տասնօրյակին:





























