Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նախարարների մակարդակով հանդիպում առայժմ նախատեսված չէ: Այդ մասին ապրիլի 25-ին հայտնել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք նախարարների հետ մշտական շփման մեջ ենք, որպեսզի հակամարտության կարգավորման բանակցություններ սկսենք համանախագահների հովանավորությամբ: Մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ հանդիպել նախարարներին», - ասել է Ուորլիքը, հայտնում է Trend-ը:





























