Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Յոշկար Օլայում «Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» (ՀԺՃ) «Գործողությունների ֆորումի» ընթացքում կատակել է լրագրողի մասնագիտության վերաբերյալ: Միջոցառման ուղիղ հեռարձակում է իրականացնում  «Ռուսաստան 24» հեռուստաալիքը:

Պետության ղեկավարը դիմել է ֆորումի կին հյուրին` խնդրելով ճշտել, թե ինչով է զբաղվում:  

«Դուք ուսուցչուհի եք եղել: Բայց լրագրո՞ղ եք դարձել: Ինչպիսի անկում: Կատակ եմ անում», — հեգնանքով ասել է Ռուսաստանի նախագահը: 

Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ ուղղակի ժողովրդավարության այնպիսի գործիքներ, ինչպիսին ֆորումն է, արդյունավետորեն են աշխատում: 

Վլադիմիր Պուտինը մասնակցում է Յոշկար Օլայում «Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» (ՀԺՃ)  «Գործողությունների ֆորումին»: