Թուրքիան մինչեւ հիմա չի կարող լուծել հարեւան երկրներից գրոհայինների հոսքի խնդիրը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսական ժողովրդական ճակատ համաժողովի ընթացքում։

«Թուրքիայում, ցավոք, չեն կարողանում լուծել հարեւան երկրներից եկող գրոհայինների հոսքի խնդիրը, քանի որ, ինչպես երեւում է, կապեր ունեն նրանց հետ»,- ընդգծել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։