ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 870.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում եւ հաշվարկվել 1,17մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ հաշվարկվել է 969.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 147,0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 130.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որսի իրականացման համար
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 6 հատ ձկնորսական ցանց եւ 8.0կգ /35հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Մարտունու թիվ 3 մանկապարտեզ:
Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 21,0կգ /54 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ:
Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 2.5կգ /30 հատ/ «կողակ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 24.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 27.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երեւանի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 76.0կգ /157 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ, «Զատիկ»երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում առգրավվել է 24,0կգ /35 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 129,0կգ /281 հատ/ «սիգ» եւ 2,5կգ /30հատ/ «կողակ» տեսակի ձուկ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,83մլն.դրամ:



























