Լոռու մարզի Օձուն գյուղի բնակելի տներից մեկի տանիքում այսօր՝ ապրիլի 25-ին, հրդեհ է բռնկվել: NEWS.am-ի հետ զրույցում Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը նշեց, որ հրդեհն առաջացել է Անթառանյանների փայտի վառարանից՝ ծխատարի  շուրջը:

«Կարողացանք արագ հանգցնել, մոտ կես ժամից հրդեհն արդեն մեկուսացված էր, հիմնականում տուժել է ճաշասենյակի առաստաղը, շատ բան չի եղել»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդել էր, որ բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել՝ 16.20-ին: Մասամբ այրվել է տան ճաշասենյակի առաստաղը (մոտ 4 քմ):