Թուրքիայում տուրիստական ոլորտի ճգնաժամի ֆոնին հյուրանոցներում իջեւանելու գները կտրուկ ընկել են: Օրինակ՝ Ստամբուլում հյուրանոցային համարի միջին գինը 140-ից հասել է 91.9 եվրոյի: Այս մասին նշվախ է Թուրքիայի հյուրանոցային ասոցիացիայի մարտի զեկույցում:
Ըստ Lenta-ի, մարտին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ հյուրանոցների ծանրաբեռնվածության ամենացածր մակարդակն է գրանցվել. 2015 թվականի համեմատ՝ 16.5%-ով պակաս: Թուրքիան հիմնականում կորցրել է ռուսաստանցի, գերմանացի եւ բրիտանացի զբոսաշրջիկներին:
Արտասահմանցի զբոսաշրջիկների թվի նվազման հետ կապված հյուրանոցատերերը երկրի կառավարությանը խնդրել են ընդլայնել միջազգային տուրօպերատորներին աջակցման ծրագրերը:





























