Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բակից փախցրել են 54-ամյա Գառնիկ Դ.-ի «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 37-ամյա Նաիրի Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.40-ին, ավտոմեքենան հայտնաբերվել է Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 4 հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում:
Նաիրի Հ.-ն եւ ուղեւոր՝ 17-ամյա Ա. Հ.-ն, բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:





























