20-ամյա Մարիամ Ս.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ Երեւանի Սեւանի փողոցում գտնվող ավտոկայարանում կայանված Երեւան-Արտաշատ երթուղու ավտոբուսի սրահում իր գրպանից գողացել են բջջային հեռախոսը` պատճառելով 350.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հայտնաբերել եւ բերման են ենթարկել 34-ամյա Արա Ա.-ին:

Կատարվում է հետաքննություն: